Բիզնես

SpaceX-ը 2022-ին արբանյակ կուղարկի լուսին, որը վճարվել է Dogecoin-ով

Իլոն Մասկն իր Twitter-յան միկրոբլոգում գրել է՝ հաջորդ տարի SpaceX-ը Լուսին կուղարկի Doge-1 արբանյակը, որի համար ամբողջությամբ վճարվել է Doge կրիպտոարժույթով՝ Dogecoin-ով։

Geometric Energy Corporation (GEC) կանադական ընկերության կայքը, որին պատկանում է արբանյակը, հայտնում է, որ արբանյակը լուսին է հասնելու Falcon 9 հրթիռակիրով։

Ինչ վերաբերվում է գործարքը Dogecoin-ով իրականացնելուն, գործարար կողմերն այսպիսով նպատակ ունեն ամրապնդել այս արժույթը դրամական միավորի կարգավիճակում՝ տիեզերական ոլորտում լուսնային բիզնեսի վարման ուղղությամբ։

Հիշեցնենք՝ ապրիլի սկզբին Մասկը հայտարարեց, որ Dogecoin-ն ուղարկելու է Լուսին։ Հայտարարությունը, սակայն, այդ ժամանակ մնաց չպարզաբանված։ Մասկի հայտարարությունից հետո այս կրիպտոարժույթի արժեքը 30 տոկոսով բարձրացավ։

Share