Բաժին. Բիզնես

Մեկնարկել է InKompass by Aspire վարձատրվող փորձնակության ծրագիրը

Հայաստանում 3-րդ անգամ անընդմեջ Լավագույն Գործատու ճանաչվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը արդեն 7-րդ տարին է ինչ մեկնարկել է In Compass by Aspire վարձատրվող պրակտիկայի ծրագիրը, որը 6 ամիս շարունակ հնարավորություն կտա վերջին տարիների ուսանողներին ու նորավարտ մասնագետներին գործնական հմտություններ ու փորձ ձեռք բերել միջազգային ընկերությունում։

In Compass by Aspire-ը օգնում է փորձնակներին հասկանալ իրենց հնարավորություններն ու կարողությունները իրական բիզնես ծրագրերի վրա աշխատելու, միջազգային ցանց կառուցելու ու անհատական ուսուցման միջոցով։ Ծրագրի մասնակիցները կկարղանան իրենց գիտելիքները կատարելագործել մարքեթինգի, վաճառքի, ֆինանսների, մարդկային ռեսուրսների, կորպորատիվ հարաբերությունների, տեղեկատվական համակարգերի, տվյալագիտության, վաճառքի, հաճախորդների սպասարկման, գիտության և այլ ոլորտներում։

Կախված նախագծերից՝ կարող է պահանջվել անհատական կամ խմբակային աշխատանք։ Յուրաքանչյուր պրակտիկանտ օրական կուղղորդվի և աջակցություն կստանա իր քոուչի կողմից, ինչպես նաև նախագծի հովանավորի կողմից։

Պրակտիկանտների հավաքագրման գործընթացն ինքնին շատ լավ փորձառություն է․ այս փուլում մասնակիցները ծանոթանում են ընկերության մշակույթին, սկսում գիտակցել՝ ինչ հնարավորություններ կարող են ստանալ այստեղ։ Ծրագիրը փորձնակների համար անընդհատ սովորելու հնարավորություն է ստեղծում․ նրանք աշխատում են գլոբալ միջավայրում, գործնականում օգտագործում իրենց համալսարանական գիտելիքներն ու շփվում միջազգային մակարդակի մասնագետների հետ։

In Compass -ի շրջանակներում իրական նախագծերի վրա աշխատելու փորձ ձեռք բերելուց զատ, մասնակիցները կդառնան «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի թիմի անդամ, կմասնակցեն աշխատակիցների հանդիպումներին և կկարողանան զարգացնել իրենց ունակությունները՝ ընկերության փորձառու մասնագետների կողմից փորձի փոխանակման շնորհիվ:

Ընտրություն կատարելիս՝ ընկերությունը հիմնվում է աշխատելու՝ մասնակցի հետաքրքրության և մոտիվացիայի, նվիրվածության և աշխատանքային փորձ ձեռք բերելու ցանկության վրա:

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը միջազգային ընկերություն է, համաշխարհային դինամիկ բիզնես, առաջատար գիտության և նորարարական ապրանքների մշակման կենտրոն, ինչպես նաև մրցանակակիր գործատու: Ընկերությունը առաջիններից մեկն է, որ ստեղծում է պատմություն՝ մշակելով հեղափոխական արտադրանք՝ փոխելու միլիոնավոր ծխող կանանց և տղամարդկանց կյանքերը:

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշլ»-ը ցանկանում է աշխատել ամենատաղանդավորների հետ: Ընկերությունը ընդգրկում է ավելի քան 90 լեզուներով խոսող 80 000 աշխատակից ամբողջ աշխարհում և առաջնահերթ է համարում աջակցել, գրավել ու պահպանել նրանց՝ անկախ նրանց տարիքից, սեռից, կրոնից կամ ֆիզիկական հնարավորություններից: Մարդիկ «Ֆիլիպ Մորրսիս» ընկերության ամենամեծ ուժն են, և հենց սա է, որ ՖՄԻ-ը դարձնում է լավագույն աշխատատեղերից մեկը:

Նյութը պատրաստվել է ՖՄԱ ընկերության տրամադրած տեղեկատվության հիման վրա

Ծրագրին դիմելու համար անցեք այստեղ

Share