Բաժին. Բիզնես

Viber-ի վերջին թարմացումներն ու սպասվող փոփոխությունները

Viber-ը ներկայացնում է հավելվածի վերջին թարմացումները. այժմ օգտատերերը տարբեր տառատեսակների շնորհիվ կկարողանան ցանկացած տեքստ դարձնել տարբերվող, արագ գտնել պատկերասրահում ցանկալի ֆայլը: Թարմացումները չեն շրջանցել նաև տեսազանգերը։

Վերջին փոփոխությունների մասին առավել մանրամասն.

Տեքստի ձևավորում: Լուսանկարներից, տեսանյութերից և այլ ֆայլերից բացի մեսենջերի օգտատերերը կարող են միմյանց ուղարկել նաև տեքստային հաղորդագրություններ: Նախկինում տեքստն ավելի մտերմիկ դարձնելու համար կարելի էր հավելել էմոջիներ՝ տեքստի հետ աշխատելու այլ գործիքներ չկային։ Viber-ի ծրագրավորողները բարելավել են այս գործառույթը՝ ներմուծելով տարբեր տառատեսակներ` բոլդ, շեղ, գծված և մոնոտարածական (որոնցում բոլոր նիշերն ունեն նույն լայնությունը): Տեքստն ավելի արտահայտիչ դարձնելու համար պարզապես անհրաժեշտ է նշել այն և ընտրել ցանկալի տառատեսակը:

Պատկերասրահի տեսակավորում ըստ չատի և մեդիայի տեսակի: Պատկերացրեք` մի լուսանկար եք փնտրում, որը մի քանի ամիս առաջ ուղարկել է ձեր ընկերը: Ինչպե՞ս եք այն փնտրելու՝ համատեքստո՞վ, որը շատ մոտավոր եք հիշում, թե՞ պատկերասրահի միջոցով։  Երկրորդ տարբերակը շատ ավելի հարմար է: Մինչ վերջերս չատում ուղարկված և ստացված բոլոր ֆայլերը պահվում էին մեկ հոսքով, ուստի դրանք տեսակավորելը բավականին դժվար էր: Այժմ ավելի հեշտ է գտնել ձեր ուզած ֆայլը. հավելվածի բջջային տարբերակում սեղմեք զրույցի անվան վրա և ընտրեք «մեդիա, հղումներ և ֆայլեր»՝ ձեր առջև կբացվի բաժին, որտեղ դուք կարող եք գտնել ուղարկված ֆայլերն ըստ ճշգրիտ ամսաթվի կամ տեսակի՝ «Լուսանկար», «Տեսանյութ», «Հղումներ», «Ձայնային հաղորդագրություններ», «Ֆայլեր» կամ «GIF»: Անհատական ​​համակարգիչների համար նախատեսված տարբերակում առկա են հետևյալ կատեգորիաները՝ «Մուլտիմեդիա», «GIF», «Հղումներ» և «Ֆայլեր»:

ԱՀ տարբերակում անջատված միկրոֆոնի ծանուցում։ COVID-19 համաճարակի արդյունքում շատերս անցել ենք հեռավար աշխատանքային ձևաչափի: Արդյունքում, շնորհանդեսները, հանդիպումները և փաստաթղթերը տեղափոխվել են առցանց հարթակներ: Հաճախ մեր համակարգիչների էկրանին միանգամից մի քանի պատուհան է բացված։ Այն հավելվածները, որոնք տվյալ պահին չենք օգտագործում, պահում ենք «փակված», որպեսզի չխանգարեն հիմնական աշխատանքին: «Փակված» պատուհանների շարքում կարող է լինել գործընկերների հետ զանգը, որին մասնակցում ենք նաև մենք, լսում զրուցակիցներին, բայց միևնույն ժամանակ աշխատում բացված պատուհաններով։ Խոսակցությանը միջամտելու, որևէ հարցի պատասխանելու համար պետք է բացենք տվյալ ծրագիրը, ապա միացնենք խոսափողը: Viber-ը գտել է լուծումը. հետին պլանում մեսենջերը ցույց կտա խլացրած խոսափողը, որը հնարավոր է միացնել առանց հավելվածը բացելու:

Share