Բաժին. Բիզնես

Բլոկչեյնի և կրիպտոարժույթների մասին միակ դասընթացը Հայաստանում․ Nooor Blockchain Armenia

Բլոկչեյնը, կրիպտոարժույթները, բիթքոինը մեր ժամանակների ամենաակտուալ թեմաներից են դարձել։ Շատերն են ցանկանում բացահայտել այս ոլորտը, հասկանալ, թե ինչպես է այն աշխատում, որտեղ է նպատակահարմար օգտագործել բլոկչեյնը, ինչպես օգտվել կրիպտոարժույթներից, և, ի վերջո, ինչ առավելություններ կան այդքան քննարկվող այս ոլորտում։

Հենց այդ պատճառով Nooor Blockchain Armenia-ն հերթական անգամ մեկնարկում է բլոկչեյնի և կրիպտոարժույթների մասին ՄԻԱԿ դասընթացը Հայաստանում։

“The Blockchain Challenger”-ը 4-շաբաթյա դասընթաց է, որի շնորհիվ Դուք՝

  • կունենաք ամբողջական պատկերացում բլոկչեյն տեխնոլոգիայի մասին,
  • կհասկանաք դրա կիրառությունները տարբեր ոլորտներում,
  • կսովորեք՝ ինչպես օգտագործել կրիպտոարժույթները,
  • կիմանաք՝ ինչ են smart contract-ները, Dapp-երը, token-ները,
  • ձեռք կբերեք պրակտիկ գիտելիքներ ոլորտում աշխատելու համար:

Nooor-ից մի սպասեք անհետաքրքիր լեկցիաներ ։) Դասերը լինելու են ամբողջովին ինտերակտիվ և թիմային ոգով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դասընթացը բարեհաջող ավարտելու դեպքում կստանաք աշխատանքի հնարավորություն Nooor-ի գործընկերների կողմից:

Դասընթացը կվարի Nooor Blockchain Armenia-ի հիմնադիր Վիգեն Առուշանյանը։

Դասընթացը սկսելու է մայիսի վերջին։

Տևողություն՝ 4 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում

Արժեք՝ 129000 դրամ

Դասընթացի ավարտին կստանաք հավաստագիր Nooor-ի կողմից։

Գրանցվեք այստեղ՝ http://bit.ly/bcnooor

Դիմելու վերջնաժամկետ` մայիսի 16, 2021

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 99 26 05 77 հեռախոսահամարով։

Share