Categories: Բիզնես

Sevan Startup Summit 21. ստարտափների գրանցումը բաց է

Seaside Startup Summit-ից «Starthub Armenia»-ին տեղեկացնում են, որ բացվել է Sevan Startup Summit 21 (SSS21) ստարտափների գրանցումը:

Ինչո՞ւ դիմել #SSS21-ին որպես ստարտափ.

– Sevan Startup Summit-ի ընթացքում տարբեր երկրներից ներկայացած ներդրողների, ամենատարբեր ոլորտները և տեխնոլոգիաները ներկայացնող մենթորների և առհասարակ այլ ստարտափների հետ գործնական հարաբերություններ հաստատելու ամենամեծ շանսերը ունեն ստարտափները։

– Զարգացման տարբեր փուլերում գնտվող ստարտափների համար մշակված միկրոաքսելերացիոն կրթական ծրագրերը որակական նոր մակարդակի կբերեն ձեր նախագիծը։

– 25-30 թիմեր կստանան գրանտային մրցանակներ շուրջ 15 ոլորտային մրցույթների արդյունքում։ SSS21-ի մրցանակային ֆոնդը կկազմի մոտ 100.000$

– Booster միկրոաքսելերացիոն ծրագիրը անցած լավագույն 5 թիմերից յուրաքանչյուրը կունենա հնարավորություն ստանալու 50.000$ ներդրում։

– Անմոռանալի արկածներով լի 7-օրյա վրանային կյանքը կդառնա ձեր վառ հիշողություններից մեկը։

Շտապիր գրանցվել այստեղ – https://www.f6s.com/sevan-startup-summit-2021/apply

Share