Բաժին. Բիզնես

Մեգաֆոնը նոր ղեկավար ունի. Գևորգ Վերմիշյանին կփոխարինի Խաչատուր Պոմբուխչանը

«Մեգաֆոնի» գործադիր տնօրեն Խաչատուր Պոմբուխչանը կդառնա ընկերության գլխավոր տնօրեն, «Մեգաֆոնի» ներկայիս ղեկավար Գևորգ Վերմիշյանը կմտնի տնօրենների խորհրդի կազմ և կկենտրոնանա միջազգային և ռազմավարական ակտիվների զարգացման վրա: Այդ մասին ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

«Ընկերության գործող ղեկավար Գևորգ Վերմիշյանը կմտնի վերջինիս տնօրենների խորհուրդ և կկենտրոնանա «Մեգաֆոնի» միջազգային և ռազմավարական ակտիվների զարգացման վրա: Համապատասխան որոշումը մոտ ժամանակներս կներկայացվի «Մեգաֆոնի» տնօրենների խորհրդի քննարկմանը՝ բաժնետերերի ընդհանոր ժողովում հետագա հաստատման համար: Փոփոխությունները ենթադրվում են 2021 թվականի հուլիսի 1-ից»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Մեգաֆոնի» տնօրենների խորհրդի նախագահ Իվան Ստրեշինսկու խոսքով՝ ում խոսքը մեջբերված Է ընկերության հաղորդագրության մեջ, Խաչատուր Պոմբուխչանն ընկերությունը կզարգացնի այն նոր պայմաններում և իրողություններում, որոնց մեջ հայտնվել Է տելեկոմը 2020 թվականից հետո: Նա կշարունակի իրականացնել «Մեգաֆոնի» ռազմավարությունը, որի վեկտորն առաջադրվել Է վերջին մի քանի տարում, և կկենտրոնանա ընկերության բոլոր հանգուցային ցուցանիշների հետագա աճի վրա:

«Ընկերությունը ղեկավարելու ժամանակ Գևորգ Վերմիշյանը «Մեգաֆոնը» դասական տելեկոմ-օպերատորից կերպափոխել Է նոր ինդուստրիայի ներկայացուցչի: «Մեգաֆոնը» ոչ միայն երկրում առաջատարն Է շարժական ինտերնետի արագության և ենթակառուցվածքի մասշտաբի գծով, այլև լայն և շահութաբեր արտադրական շարքով՝ ընկերություն կորպորատիվ սպասարկյալների համար, որը մի ամբողջ շարք ռազմավարական դաշինքներ Է իրականացում գործարարության նոր ոլորտներում՝ ինչպիսիք են Էլեկտրոնային առևտուրը կամ մեդիան»,- ասել Է Ստրեշինսկին:

Գևորգ Վերմիշյանը «Մեգաֆոնի» գլխավոր տնօրնե Է նշանակվել 2018 թվականի նոյեմբերին: Ավելի վաղ եղել Է ընկերության գործադիր տնօրենը (2017 – 2018) և ֆինանսական տնօրենը (2011 – 2017), 2007 թվականից մինչև 2011 թականի հունիսը համակարգել Է կորպորատիվ ֆինանսների բլոկը «Սիստեմա» բաժնետիրական ֆինասական ընկերությունում: Խաչատոր Պոմբուխչանը «Մեգաֆոնում» աշխատում Է 2020 թվականից, նախ՝ որպես տնօրեննրի խորհրդի անդամ, ավելի ուշ նա նշանակվել Է ընկերության գործադիր տնօրեն: Զբաղեցնում Է առևտրային տնօրենի պաշտոնը «ՅուԷՍԷՄ Տելեկոմ»-ում, ավելի վաղ եղել Է «Ազբուկա վկուսա» ցանցի – «Գորոդսկոյ սուպեմարկետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենների խորհրդի անդամ (2018 – 2019), «Մագնիտ» բաց բաժնետիրական ընկերության ֆինանսական տնօրեն (2008 – 2018), 2018 թվականին գլխավորել Է ընկերությունը:

Share