Բիզնես

ARARAT ԱՆԻ 7 տարեկան կոնյակը Լոնդոնում արժանացել է ոսկե մեդալի

2021 թվականի մայիս ամսին “The Brandy Masters” միջազգային մրցույթն ամփոփեց աշխատանքները, որի արդյունքում ARARAT «ԱՆԻ» 7 տարեկան կոնյակը նվաճեց ոսկե մեդալ։ 

Հեղինակավոր “The Spirits Business” պարբերականի կողմից նախաձեռնած այս մրցույթն նպատակ ունի բացահայտել իր բազմամիլիոն լսարանի համար աշխարհի լավագույն խմիչքներն ըստ համապատասխան դասերի։ 

Նշենք, որ ARARAT «ԱՆԻ» 7 տարեկան կոնյակը նոր կուպաժ է, որը Երևանի կոնյակի գործարանը ներկայացրեց սպառողներին ի լրումն վերջերս տեղի ունեցած լեգենդար կոնյակների փաթեթավորման վերափոխմանը։ 

Այսպիսով, սա ARARAT «ԱՆԻ» 7 տարեկան նոր կուպաժի անդրանիկ ոսկե մրցանակն է, որը համալրեց լեգենդար խմիչքի հաղթանակների պատմությունը և վերստին հաստատեց հայկական կոնյակի բարձր համբավը միջազգային հարթակներում։ 

Share