Բիզնես

Իլոն Մասքը ելույթ կունենա «Նոր Գիտելիք» համաժողովում

Ձեռնարկիչ Իլոն Մասքը ելույթ կունենա «Նոր Գիտելիք» համաժողովում, որը տեղի կունենա մայիսի 20-ից մինչեւ 22-ը, մայիսի 20-ին հայտնել է ՌԴ-ի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն միջոցառման բացմանը։

«(Մարաթոնի) այս երեք օրերին մեր առջեւ հանդես կգան Սերգեյ Լավորովը, Դմիտրի Պեսկովը, Գերման Գրեֆը, Սերգեյ Սոբյանինը, Apple-ի հիմնադիր Սթիվ Վոզնյակը, Օլեգ Տինկովը, Միխայիլ Կովալչուկը, Վալերի Գերգիեւը, Իլոն Մասքը: Սրանք համաշխարհային անուններ են»,- ասել է Կիրիենկոն:

Նա ընդգծել է, որ մարաթոնի մանակիցների առջեւ հանդես կգան լավագույն մասնագետներն իրենց ճյուղերում, լավագույն կառավարիչները:

«Նրանք անհավանականորեն զբաղված մարդիկ են, ովքեր ժամանակ են գտել, որպեսզի գան մեզ մոտ իրենց գիտելիքները կիսելու համար»,- հավելել է Կիրիենկոն:

«Նոր Գիտելիք» մարաթոնը տեղի կունենա Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սոչիում, Վլադիվոստոկում, Նովոսիբիսկում, Կալինինգրադում: Յուրաքանչյուր քաղաք կներկայացնի լուսավորչական գործունեության ուղղություններից մեկը. պատմություն եւ մշակույթ, սպորտ, գիտություն եւ տեխնոլոգիաներ, ինդուստրիա եւ արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ: Միջոցառման ծրագրում պլանավորված են ավելի քան 100 բանավեճեր, դասախոսություններ, հարցազրույցներ, բաց դասեր եւ վարպետության դասեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share