Բաժին. Բիզնես

Անցի՛ր գործի, մասնակցի՛ր ԳործON-ի #communications թեմայով վեբինարին

Հունիսի 12-ին ԳործON ինովացիոն հարթակում կանցկացվի հաղորդակցության վերաբերյալ անվճար վեբինար, որի խոսնակներն են Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության հաղորդակցությունների և գիտական ներգրավման ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը; Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս և միջազգային բիզնես թրեյներ Սերգեյ Թանթուշյանը; ձայնի ձևավորման, խոսքային իմիջի և հանրային խոսքի մարզիչ Սեդա Կասպարովան և Ձեռնարկատեր և գործադիր տնօրեն Մանոջ Ջոնը։

Վեբինարը կանցկացվի ZOOM հարթակում, որին կարելի է միանալ միայն նախապես գրանցվելով: Գրանցվելու համար անցե՛ք հետևյալ հղումով:

Հնարավորությունը կա, մնում է անցնել գործի

ԳործON նախագիծը մեկնարկել է 2020 թվականին Հայաստանի Մարդկային Ռսուրսների Ասոցիացիայի կողմից՝ Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության աջակցությամբ։ Մեկնարկի պահից ի վեր նախագիծը միավորել է ՀՀ ընկերություններն ու կարիերայի զարգացում ու նոր հնարավորություններ փնտրող բազմաթիվ անհատների։

Հնարավորությունների ինովացիոն ԳործON հարթակը բոլորովին անվճար տրամադրում է տեղեկատվություն հայկական շուկայում առաջատար ընկերությունների թափուր հաստիքների մասին, մեկ հարթակում միավորում է լավագույն կազմակերպությունների մասնագետներին ու աշխատանք փնտրողներին ու, վերջապես, անվճար վեբինարների շրջանակներում ներգրավում է համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակներին, որոնք պատրաստ են տրամադրել արդի գիտելիքներ՝ մասնակիցներին ընձեռելով հնարավորություն աշխատաշուկայում ավելի մրցունակ դառնալու:

Հենց հիմա գործON հարթակում հասանելի են մոտ 53 թափուր աշխատատեղեր և անվճար թեմատիկ վեբինարներ, որոնց  ավարտին մասնակիցները կարող են անցնել թեստավորում և արդյունքների հիման վրա ստանալ մասնակցության սերտիֆիկատ, ընդ որում՝ 85+ ցուցանիշ գրանցելու դեպքում տրամադրվում է գերազանցության հավաստագիր, որը գործատուի կողմից դիտարկվում է որպես առավելություն։

ԳործON-ը տալիս է հնարավորություն․ մնում է միայն անցնել գործի: Ինչպե՞ս՝ ահա ինչպես։ ԳործON-ի անվճար վեբինարների այս շարքը նվիրված է հաղորդակցությանը՝ մեր օրերի ամենակարևոր թեմաներից մեկին:

Հունիսի 12-ին գործON-ի վեբինարին հաղորդակցության ոլորտի չորս փորձագետ կկիսվեն ոլորտում ունեցած իրենց փորձով ու գիտելիքներով:

Որո՞նք են հաղորդակցման մեգաթրենդերը և  արդյունավետ գրավոր հաղորդակցության սկզբունքները, ինչպե՞ս ներկայացնել ինքդ քեզ և իրականացնել արդյունավետ հաղորդակցում անձնական և գործնական միջավայրում։

Այս և մի շարք այլ հարցերի գործON-ի վեբինարին կանդրադառնան առցանց վեբինարի ընթացքում։

Վեբինարը կանցկացվի ZOOM հարթակում, որին կարելի է միանալ միայն նախապես գրանցվելով: Գրանցվելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ https://gortson.am/hy#register:

Ծրագրի կազմակերպիչներն են Հայաստանի ՄՌ Ասոցիացիան և Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունը։

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան միավորում է հայաստանյան HR համայնքը, նախաձեռնում է մի շարք նախագծեր տարբեր բնագավառներում, նպաստում ոլորտի զարգացմանը։ Հայաստանի ՄՌ Ասոցիացիան ստեղծել է յուրահատուկ պրոֆեսիոնալ հարթակ (hrcommunity.am), որտեղ հնարավորություն է տրվում անմիջական կապ ստեղծել հայաստանյան HR-ների հետ։

Ֆիլիպ Մորրիս Արմենիան Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ (ՖՄԻ) միջազգային ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տարիների ընթացքում Ֆիլիպ Մորրիսը Հայաստանում իրականացրել է տարբեր ծրագրեր՝ միտված ՀՀ տեխնոլոգիական զարգացմանն ու մասնագիտական աճի հնարավորությունների ստեղծմանը։ Ընկերությունը 3 տարի շարունակ Top Employer Institute-ի կողմից ճանաչվում է «Լավագույն Գործատու Հայաստանում»:

Գործընկերական նյութ

Share