Բիզնես

Tesla-ն ներկայացրել է ամենաարագընթաց էլեկտրոմոբիլը՝ Model S Plaid-ը

Tesla-ն ներկայացրել է նոր՝ Model S Plaid էլեկտրոմոբիլը։ Մինչ այդ փորձագետները հայտնել էին, որ Model S-ի վերամշակված տարբերակը կարող է լինել չափազանց արագընթաց, ուստի վերապահում ունեին մոդելի թողարկման հարցում։

Իլոն Մասկը, սակայն, կարծում է, որ մոդելի թողարկումը կարևոր էր, քանի որ այն եկել է հաստատելու, որ լավագույն ավտոմեքենաները էլեկտրոմոբիլներն են։

Tesla-ից հայտնում են, որ Model S Plaid-ն իսկապես սերիական արտադրության ամենաարագընթաց էլեկտրոմոբիլն է։

«Այն ավելի արագ է, քան ցանկացած սպորտային ավտոմեքենա, քան Porsche-ի ցանկացած մեքենա և ավելի անվտանգ է, քան Volvo մակնիշի ցանկացած մոդել», – նոր էլեկտրոմոբիլի շնորհանդեսին ասել է Մասկը։

Model S Plaid-ն արժե 130 հազար դոլար։ Իլոն Մասկը հայտնել է, որ մոդելի 25 օրինակ շուտով կհասնեն պատվիրատուներին։

Share