Բաժին. Բիզնես

Ucom-ն ապաքաղաքական ու հանրության համար շատ կարևոր դեր ունեցող արհեստավարժ կառույց է

Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների վերաբերյալ։

Մամուլում՝ առանց աղբյուրի և հեղինակի մատնանշման տեղ գտած տեղեկատվությունն առ այն, թե Ucom ընկերության աշխատակիցներին իբր ստիպում են ընտրել քաղաքական այս կամ այն ուժին, հերյուրանք է ու չի համապատասխանում իրականությանը։ Ucom ընկերության աշխատակիցները Ընկերության հիմնադրման առաջին իսկ օրվանից աշխատում են այնպիսի աշխատանքային միջավայրում, որտեղ բացառված է դավանանքի, քաղաքական հայացքների կամ հասարակական կազմակերպությունների անդամակցության հետ կապված որևէ խտրականություն։

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

Հորդորում ենք մեր լրագրող գործընկերներին բիզնեսը զերծ պահել քաղաքական և հարակից նախընտրական թեմաներում մատնանշելուց։ Ucom-ն ապաքաղաքական ու հանրության համար շատ կարևոր դեր ունեցող արհեստավարժ կառույց է և մնալու է այդպիսին ի հեճուկս մտացածին շշուկների։

Յուքոմ

Share