Բիզնես

«Converse4Women»՝ համապարփակ աջակցություն Կոնվերս բանկի կին վարկառուներին

Կոնվերս Բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ կնքված վարկային պայմանագրի ներքո  ներգրավել է վարկային միջոցների հերթական տրանշը՝ 1  մլն դոլարին համարժեք դրամի   չափով՝ «Converse4Women» փաթեթի շրջանակում ֆինանսավորում իրականացնելու համար: 

Փաթեթի շրջանակում  իրականացվում է ինչպես սկսնակ /startup/, այնպես էլ գործող բիզնեսի ֆինանսավորում շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման եւ կրեդիտորական պարտքի մարման նպատակով՝ մինչեւ 7 տարի ժամկետով, մրցունակ պայմաններով: Դրանից կարող են օգտվել կին անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, ում առնվազն 50% բաժնետերերը կամ ուղղակի և անուղղակի մասնակցությամբ վերջնական շահառուները կանայք են: 

Առևտրի, սպասարկման, արտադրության, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտում բիզնեսով զբաղվող գործարարներին, ձեռնարկատերերին տրամադրվում է նաեւ անվճար ֆինանսական խորհրդատվություն, ինչպես նաեւ առաջարկվում են բանկային պրոդուկտներ՝ արտոնյալ պայմաններով: 

Մասնավորապես, «Converse4Women»-ի  շրջանակում Բանկն առաջարկում է.

-Իրավաբանական անձ վարկառուների համար անվճար են ընթացիկ հաշիվների բացումը և վարումը, Ինտերնետ-Բանկ ծառայության տրամադրումը, առաջին տարվա համար՝ POS տերմինալներով վճարային քարտերի սպասարկումը և այլն: 

-Ֆիզիկական անձ վարկառուների համար անվճար են խնայողական հաշվի բացումը և վարումը, փաթեթի գործողության ընթացքում մեկ Woman’s Card վճարային քարտի տրամադրումը և սպասարկումը: Իսկ մեկ Visa Classic, Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտի տրամադրումը և սպասարկումը կիրականացվի 50% նվազեցված վճարով:

Մանրամասները՝  https://www.conversebank.am/hy/converse4women/

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Share