Բաժին. Բիզնես

«Տելեկոմ Արմենիա»-ն Nokia-ի հետ համագործակցությամբ մեկնարկեց 25 Գբ/վ արագությամբ «Ապագայի ցանցը»

Telecom Armenia-ն (ապրանքանիշը` Beeline)  Դավթաշենում ավարտել է աշխարհի առաջադեմ NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել 25 Գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց:

Ուրբաթ՝ հուլիսի 2-ին այդ մասին հայտարարեց «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Ապագայի ցանցի մեկնարկ»-ի ժամանակ:

«Այսօր մենք նոր էջ ենք բացում Հայաստանի կապի պատմության մեջ: Դավթաշենից մեկնարկել է ապագայի ցանցի կառուցումը, որը ոչ միայն միակն է տարածաշրջանում, այլ նաև եզակի է աշխարհում և ապահովում է ինտերնետի անգերազանցելի արագություն ու անվտանգություն: Վստահ եմ, որ շուտով այս ցանցի հնարավորությունները լիովին կփոխեն մեր պատկերացումը ինտերնետ ծառայությունների մասին», – նշեց Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Nokia Fixed Networks ընկերության նախագահ Սենդի Մոթլին նշեց. «Գերարագ լայնաշերտ ինտերնետը շատ կարևոր է պանդեմիայից հետո Եվրոպայի վերականգնման գործում: Եվ մենք այս հիանալի նախաձեռնության շրջանակում հպարտ ենք լինել «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր գործընկերն և երկիրը միավորել գերարագ լայնաշերտ կապով, որը թույն կտա տարատեսակ նոր ծառայություններ մատուցել, այդ թվում և տրամադրել բարձր մակարդակի բջջային կապ»:

NGN ցանցը ստորգետնյա հուսալի և անվտանգ ճանապարհով հասնում է մինչև Դավթաշեն վարչական շրջանի յուրաքանչյուր բազմաբնակարան շենք: Թաղամասի բնակարաններում հասանելի է առանձնացված օպտիկական մանրաթել (dark fiber), որը անմիջապես կկապի բաժանորդի սարքերը ընկերության սերվերների հետ: Իսկ հաճախորդի տանը Wi-Fi-ով նման մեծ արագություն ապահովելու համար ևս ընտրվել են ոլորտի առաջատար Nokia ընկերության սարքավորումները:

Nokia-ի 25G-PON լուծումը գործում է աշխարհում նորարական 25GS-PON տեխնոլոգիայի հիման վրա՝ Lightspan սարքերի, 25G/10G օպտիկական քարտերի ու մանրաթելային մոդեմների օգտագործմամբ:

«Բաժանորդների մեծ մասը կապի որակից բողոքում է Wi-Fi սարքերի անորակության պատճառով: Օպերատորները մեծամասամբ դա չեն համարում իրենց խնդիրը։ Մենք այդ խնդիրը մեզ վրա ենք վերցնում։ Այն բաժանորդները, որոնք կվստահեն մեզ և կօգտվեն մեր տրամադրած Nokia Beacon սարքավորումներից, այլևս այս խնդիրը չեն ունենա», – ասաց Telecom Armenia-ի տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Նոր NGN ցանցի հիման վրա Telecom Armenia-ն գործարկում է Cosmo սակագնային փաթեթներ, որոնք ներառում են տան գերարագ ինտերնետ, IPTV և բջջային կապ: Ստանալ տեղեկատվություն նոր փաթեթների և դրանց սակագների մասին կարելի է այստեղ:

Share