Բաժին. Բիզնես

Հայկ Եսայան. մենք նոր էջ ենք բացում Հայաստանի կապի պատմության մեջ

Telecom Armenia-ն (ապրանքանիշը` Beeline)  Դավթաշենում ավարտել է աշխարհի առաջադեմ NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել 25 Գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց:

Ուրբաթ՝ հուլիսի 2-ին այդ մասին հայտարարեց «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Ապագայի ցանցի մեկնարկ»-ի ժամանակ:

«Այսօր մենք նոր էջ ենք բացում Հայաստանի կապի պատմության մեջ: Դավթաշենից մեկնարկել է ապագայի ցանցի կառուցումը, որը ոչ միայն միակն է տարածաշրջանում, այլ նաև եզակի է աշխարհում և ապահովում է ինտերնետի անգերազանցելի արագություն ու անվտանգություն: Վստահ եմ, որ շուտով այս ցանցի հնարավորությունները լիովին կփոխեն մեր պատկերացումը ինտերնետ ծառայությունների մասին», – նշեց Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ներկայացնում ենք Հայկ Եսայանի ելույթն ամբողջությամբ։ Նաև հիշեցնենք, որ Հայկ Եսայանը նոր նախագծերի մասին խոսել էր «Բիզնես 24»-ին տված հարցազրույցի շրջանակներում։

Share