Բիզնես

ԱՆԻՖ-ը միջազգային փորձը հասանելի է դարձնում հայ արտահանողներին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ)՝ Հայաստանի արտահանման շուկաների ընդլայմանը նպաստելու ծրագրի շրջանակներում հուլիսի 21- ին կազմակերպել էր բարձր որակավորման դասընթաց «Բիզնես մոդելներ և առաջարկներ» թեմայով  առաջին մոդուլը՝ հայաստանյան  արտահանող ընկերությունների համար։

Ուսուցմանը մասնակցում էին շուրջ 30 առաջատար հայկական ձեռնակությունների հիմնադիրներ, բարձր և միջին օղակի ղեկավարներ։

Բանախոսներն էին առաջատար միջազգային փորձագետներ՝ «Սենտեո» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, ավելի քան 30 երկրների առաջատար բիզնես կազմակերպությունների և կառավարությունների խորհրդատու Մայքլ Ռակմանն ու վերափոխումների և ռազմավարության փորձագետ, Գնահատման և խորհրդատվության միջազգային ակադեմիայի տնտեսագիտության և ազգային տնտեսության կառավարման գիտությունների թեկնածու Ալեքսեյ Վերետենովը։

Նախագծի նպատակն է հնարավորություն տալ հայ ձեռնարկատերերին զարգացնել արտահանման ներուժը, ընդլայնել ընկերության ներկայությունը տարբեր աշխարհագրական տեղանքներում, մեծացնել սպառողական շուկան և գտնել ուղիներ միջազգային շուկա մուտք գործելու համար։

Ողջունելով սեմինարի մասնակիցներին և խոսելով նախաձեռնության մասին՝ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիգորյանն ասաց.

«Նման նախաձեռնության գաղափար ունեինք դեռևս ԱՆԻՖ-ի հիմնադրման օրվանից։ Մեր նպատակն էր Հայաստան բերել միջազգային լավագույն փորձը, հրավիրել Ա դասի ընկերությունների և հայ ձեռնարկատերերին հնարավորություն ընձեռել  շփվելու  առաջատար փորձագետների հետ։ ԱՆԻՖ-ի հրավիրած միջազգային մասնագետները այս բնագավառում հսկակյական փորձ ունեն։ Նրանց աշխատանքի արդյունքում արդեն կայացած խոշոր կառույցները գրանցել են մի քանի անգամ ավելի ֆինասական արդյունքների աճ, մեծ թվով նոր հաճախորդներ ներգրավել և, բնականաբար, ԱՆԻՖ-ի ցանկությունն էր,  որպեսզի այդ գիտելիքները հասանելի դառնան նաև Հայաստանի բիզնես հանրությանը»։ 

Սերգեյ Գրիգորյանը հավելեց, որ նման նախաձեռնությունները շարունակական են լինելու,  գուցե, ԱՆԻՖ-ը նեկայանա նոր ձևաչափերով, քանի որ նպատակ ունենք ապահովել նման միջոցառումների պարբերականությունը։

Միջազգային փորձագետ, սեմինարավար Ալեքսեյ Վերետենովն էլ հավելեց. «Մեր համագործացությունն ԱՆԻՖ-ի հետ սկսվել է մեկ ու կես տարի առաջ։  Ուրախ ենք, որ մեզ վստահվել է Հայաստանի համար այնպիսի կարևոր ռազմավարական ուղղության զարգացումն, ինչպիսին արտահանումն է։ Ներկայում որպես Հայաստանի արտահանման թիրախները հիմնականում դիտարկվում են հետխորհրդային երկրներ, միընչդեռ Հայաստանն ունի միջազգային շուկաներ դուրս գալու մեծ ներուժ. օրինակ Արևմտյան Եվրոպայի երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Ճապոնիա  և այլն։ Դա մեծ  մարտահրավեր է, որի հաղթահարման համար բիզնեսի կառավարման այլ  մոդելներ են անհրաժեշտ։ Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք բիզնեսի  կառավարման  նոր և արդյունավետ մոդելներ մշակելու ուղղությամբ, որը կհեշտացնի նրանցը մուտքը զարգացած շուկաներ»։

Միջազգային փորձագետ, սեմինարավար Մայքլ Ռակմանը, խոսելով սեմինարի ծրագրի մասին, նշեց. « Մենք տեսնում ենք Հայաստանի ահռելի ներուժը՝ որպես արտադրող երկիր ճանաչելիություն և արտաքին շուկայում լուրջ մասնաբաժին ձեռք բերելու տեսնակյունից։ Հենքային և համակարգային գիտելիքներ փոխանցելու նպատակով մշակել ենք 3 մոդուլներից բաղկացած բիզնեսների ուսուցման ծրագիր։ Այսօր հաջողությամբ ավարտեցինք առաջին մոդուլը։  Մասնակիցների հետ ունենալու ենք ևս  3 հանդիպում՝  «Բաշխման ուղիներ և հարաբերությունների կառավարում», «Կորպորատիվ մշակույթ, կազմակերպական էվոլյուցիա, ապրանքանիշ և հաղորդակցություն»  մոդուլներ»։

Սեմինարի մասնակիցներից՝ «Կենսատու» բրենդը ներկայացնող, «Nahapet Brandy Company»-ի համահիմնադիր Տաթև Հարությունյանը նշեց. «ԱՆԻՖ-ն այս փուլում մեր երկրի համար շատ կարևոր առաքելություն է ստանձնել՝ Հայաստանում ներդրումներ ներգրավել և մեր տեղական արտադրողներին օգնել ներկայանալ միջազգային տարբեր շուկաներում։ Հետաքրքիր քննարկումներով, բոլորիս համար օգտակար սեմինար էր, և օգտակար ոչ միայն սկսնակ, այլև երկար տարիների պատմություն ունեցող բիզնեսների համար, որովհետև փորձառու և միջազգային մասնագետներից միշտ սովորելու և նորն իմանալու հնարավորություն կա»։

Սեմինարի բոլոր մոդուլների ավարտից հետո  մասնակից ձեռնարկատերերին կտրվի ԱՆԻՖ-ի և «Սենտեո» ընկերության որակավորման վկայագիր։

ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի գործունեությունը միտված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, Հայաստանում ռազմավարական կարևորության ակտիվների պորտֆելի կառավարմանը։ Ընկերության համար առաջնահերթ ոլորտներն են էներգետիկան, մետաղները և հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, լոգիստիկան և ենթակառուցվածքները, ֆինանսական ծառայությունները, առողջապահությունը, ՏՏ-ն, արդյունաբերությունը, սպառողական ապրանքները և տուրիզմը։ ԱՆԻՖ-ը համատեղ ներդրումներ է իրականացնում փորձառու գործընկերների, մասնագետ օպերատորի հետ: Կառույցը տրամադրում է նոր և արդեն իսկ գործող ծրագրերի ֆինանսավորում և աջակցում է առևտրային բանկերից և ՄՖԿ-ներից ֆինանսավորում ներգրավելու հարցում:

Share