Բաժին. Բիզնես

Մեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը

MyWay ավիուղիները հուլիսի 22-ից տվել է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերի մեկնարկը:

Այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Share