Բաժին. Բիզնես

Հայտերի ընդունելություն՝ Berkeley SkyDeck-ի 2021թ. աշնան աքսելերացիոն ծրագրի համար

Կալիֆոռնիայի համալսարանի Berkeley SkyDeck աքսելերատորը օգոստոսի 1-ից մեկնարկում է 2021թ. աշնանային շրջանի ընդունելությունը ստարտափների համար։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 5-ը։ Այս մասին տեղեկացնում է Starthub Armenia-ն։

2017 թվականից Strategic Value Ventures ընկերության հիմնադիր, Berkeley SkyDeck-ի առաջին համաշխարհային դեսպան, հիմնական խորհրդականը և ընտրող հանձնաժողովի անդամ Կարեն Գյուլբուդաղյանի շնորհիվ աքսելերատորը հատուկ տեղ ունի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացման գործում։ Կարեն Գյուղբուդաղյանի օգնությամբ իրականացված փոխակերպման արդյունքում Berkeley SkyDeck-ը Forbes-ի կողմից ճանաչվել է աշխարհի 5 համալսարանական աքսելերատորներից մեկը։

Վերջին տարիներին Berkeley SkyDeck-ը հայկական ստարտափների համաշխարհային առաջխաղացման հիմնական հարթակն է։ Կարեն Գյուլբուդաղյանի ջանքերի և ակտիվ աշխատանքի շնորհիվ Հայաստանն առաջատար է SkyDeck-ում ներկայացված բոլոր երկրների շարքում։ SkyDeck մուտք են գործել Krisp, SuperAnnotate, Grovf, AppearMe, Netris, AimHub, HireBee.ai, PlayEngine և PeaceofMind.ai հայկական ստարտափները։

Ամեն տարի Berkeley SkyDeck-ին են դիմում ստարտափների աշխարհի ավելի քան 100 երկրից, և միայն դրանց 1%-ն է հնարավորություն ստանում մուտք գործել աքսելերատոր։ Skydeck-ը հասանելիություն է ապահովում Բերքլիի համալսարանի դասախոսներին հետազոտողներին, լաբորատորիաներին և $750.000 ԱՄՆ դոլար արժողությամբ եզակի այլ ռեսուրսների։ Այն տրամադրում է Սիլիկոնային Հովտում գործունեություն մեկնարկելու հնարավորություն։ SkyDeck-ը նաև հասանելիություն է ապահովում 350-ից ավել բացառիկ խորհրդականների և հնարավորություն է տալիս Demo Day-ի շրջանակներում ներկայացնել նախագծերը ավելի քան 700 ներդրողի։ Աքսելերատոր մուտք գործած ստարտափները SkyDeck Fund-ի կողմից ստանում են $105.000 ԱՄՆ դոլարի ներդրում։ SkyDeck Fund-ին  աջակցում են հանրաճանաչ Sequoia, SierraVentures և Mayfield վենչուային ընկերությունները:

Դիմորդ ստարտափները պետք է համապատասխանեն հետևյալ նվազագույն պահանջներին.

  • նվազագույն կենսունակ արտադրանք (MVP)
  • գլոբալ պրոդուկտի կամ լուծման առկայություն
  • էական ձգողականության առկայություն (Meaningful traction)
  • եկամուտների բացակայությունը խնդիր չէ

Առավելագույն հետաքրքրություն են ներկայացնում խորը տեխնելոգիական ոլորտում ներգրավված արհեստական բանականության, ինժեներական, բժշկական տեխնոլոգիական, բիոտեխնոլոգիական, միկրոսխեմաների դիզայնի, օդատիեզերական ստարտափները։ Հարցերի, խորհրդատվության և աջակցության համար հայ ստարտափերները հնարավորություն ունեն կապվել Կարեն Գյուբուդաղյանի հետ՝ էլ փոստ. contact@strategicvalue.xyz կամ LinkedIn։

Berkeley SkyDeck-ին դիմելու համար հետևեք հղմանը՝ https://tinyurl.com/SkyDeckApplication

Իսկ այժմ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ,

ոչ թե ստարտափներին, այլ արդեն կայացած տեխնոլոգիական և բժշկական տեխնոլոգիական ընկերություններին,

առաջիկա օրերին Կարեն Գյուլբուդաղյանը կհայտարարի Berkeley SkyDeck- աջակցությամբ և Strategic Value Ventures ընկերության կողմից իրականացվող նոր նախագծի մեկնարկի մասին, որը տեխնոլոգիական ընկերություններին հնարավորություն կտա 5-8 ամիս տևողությամբ բիզնեսի զարգացման և դեպի ԱՄՆ շուկա ընդլայնման ծրագիր անցնել։ Սա ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների համար աննախադեպ հնարավորություն է։

Share