Բիզնես

ՀայՓոստը գործարկում նոր YES ծառայությունը

ՀայՓոստը սկսում է մատուցել նոր YES (Երևան Էքսպրես Սերվիս) սուրհանդակային էքսպրես առաքման ծառայություն Երևան քաղաքում: ՀայՓոստը առաջին անգամ առաջարկում է Տնից ընդունում (Pick up) և Տուն առաքում (Home delivery) լրացուցիչ ծառայությունները, որոնք մատուցվում են Երևան քաղաքի ամբողջ տարածքով: Ծառայության շրջանակում ՀայՓոստը հնարավորություն է տալիս հեռակա առևտրով զբաղվող գործընկերներին Երևան քաղաքում օգտվել արագ և հուսալի սուրհանդակային ծառայությունից։

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ  Կարապետյանը,- «ՀայՓոստը մշտապես բազմազանեցնում է իր բիզնես ուղղություները՝ նպատակ ունենալով  սկիզբ դնել փոստային ծառայություների  մատուցման   նոր մշակույթի ձևավորմանը: YES–ի գործարկումով ՀայՓոստը նոր հարմարավետ  և շահավետ ծառայություն է ավելացնում իր գործառույթներին: Առաջիկայում նմանատիպ նորություններ էլի կլինեն, որոնք ուղղված են մեր հաճախորդների համար հավելյալ հարմարավետություն ստեղծելուն»: 

YES (Երևան Էքսպրես Սերվիս)  ծառայության մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://www.haypost.am/am/postal-services/yes-service

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «ՀայՓոստ» ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «ՀայՓոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ

Share