Բիզնես

Երգչուհի Ռիհաննան ներառվել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում

Ամերիկացի հայտնի երգչուհի Ռիհաննայի կարողությունը հասել է 1.7 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչի շնորհիվ նա ներառվել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում:

Ռիհաննան շուրջ 1.4 մլրդ դոլար է վաստակել իր կողմից հիմնադրած Fenty Beauty բրենդի շնորհիվ, որի բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում է երգչուհուն:

Դեռ հունիսին Forbes-ը հայտնել էր, որ նա դարձել է ամենահարուստ կին երաժիշտը: Այդ ժամանակ Ռիհաննայի կարողությունը գնահատվում էր 600 մլն ԱՄՆ դոլար:

Share