Բիզնես

Կոնվերս Բանկ. Cashback եւ անվճար Ուսանողական քարտեր՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Գիտելիքի եւ դպրության օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական ակցիայով՝ էլ ավելի ընդլայնելով դրա պոտենցիալ շահառուների ցանկն ու հնարավորությունները:

Մասնավորապես, ակցիայի շրջանակում՝ օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը, Բանկն իր քարտապաններին կտրամադրի 20% գումարի հետվերադարձ` Cashback, գործընկեր վաճառասրահ/ներում իր ՊՈՍ և/կամ E-Pos-երի տերմինալներով անկանխիկ գնումների համար: Գործընկերների ցանկում ներառված են խանութ-վաճառասրահներ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում:
Իսկ օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը Բանկի հետ համագործակցող ԲՈՒՀ-երի ուսանողները կարող են ստանալ Կոնվերս Բանկի VISA կամ MasterCard ուսանողական քարտեր՝ անվճար քարտի գործողության ողջ ընթացքի համար:

Ակցիայի մանրամասները, գործընկերների և բուհերի ցանկը` այստեղ։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Share