Բիզնես

Mosaic. Իտալական հումքով և հայոց բերք ու բարիքով ձեռագործ շոկոլադը

Mosaic-ն առայժմ քչերին է հայտնի: Դե, սրա մասին գիտեն իսկակական շոկոլադասերները, որոնք նախընտրում են հայրենական արտադրանքը:

Mosaic-ի յուրաքանչյուր շոկոլադե սալիկում իտալական հումք է՝ հայոց հողի բարիքների համադրությամբ:
Յուրաքանչյուր սալիկ ձեռքի աշխատանք է: Ձեռքի աշխատանք է նույնիսկ տուփը:

Բազմաթիվ համերի մեջ շոկոլադասերներին առանձին փաթեթավորմամբ՝ որպես հավաքածու են մատուցվում դեղձի, հապալասի, կապուչինոյի և թուրինջի միջուկով սալիկները:

Mosaic-ի ետևում կանգնած է մի երիտասարդ: Արթուր Աշոտյանն ընդամենը ամիսների պատմություն ունեցող շոկոլադի բրենդի մասնագիտությամբ ֆինանսիստ հիմնադիրն է: Հրուշակագործի գենը կրող երիտասարդը քաղցրավենիքի նկատմամբ անտարբեր չի եղել մանկուց: Ֆինանսիստ Արթուրն իրեն փորձել է նաև խոհանոցում: Շեֆ-խոհարարի որակավորում ունի, բայց իհարկե, առաջնահերթություն է համարում շոկոլադը. դրանով կարելի է ամենավատ օրն էլ լավը դարձնել:

Այսպիսով, Արթուրը որոշում է զբաղվել շոկոլադագործությամբ արդեն ոչ միայն հաճույքի համար, այլ նախընտրելի համերը մյուս շոկոլադասերների հետ ևս կիսելու մեծ ցանկությամբ: Իսկ շոկոլադն առաջին հերթին կիսում ենք միայն ամենասիրելի մարդկանց հետ:

Սեփական արտադրանքն Արթուրը որոշ ժամանակ թաքուն «փորձարկել» է մի շատ մտերիմ մարդու վրա: Վերջինս, չիմանալով, որ կերած շոկոլադն Արթուրի ձեռքի «գործն» է, ասոցացրել է համը մանկության հետ: Հենց այստեղից էլ սկսել է Mosaic-ի պատմությունը:

Mosaic, որովհետև սա համերի ու գույների իսկական խճապատկեր է, որը փորձել ու գնահատել կարող եք՝ շոկոլադե սալիկներն ու հավաքածուն ձեռք բերելով Greek Goods, Հալեպ, Rock Four վաճառակետերում և պատվիրել mrger.am-ից: Կարող եք գրել նաև Mosaic-ի ֆեյսբուքյան էջին:

Ի դեպ, Mosaic-ը շուտով հայաստանցի սպառողին շոկոլադի նոր հավաքածուներով կներկայանա՝ նոր համերով շոկոլադե սալիկներ՝ տարբեր խմիչքների հետ համադրելու համար: Իսկ արտասահմանում բնակվող շոկոլադասերներին Mosaic-ը հասանելի կլինի շուտով: Տարբեր երկրներ արտահանելու հնարավորություն կա: Պայմանագրերի կնքվելուն պես Հայաստանի համերով շոկոլադը կհանդիպեք նաև դրսի շուկայում՝ արդեն հայտնի բրենդների կողքին:

Share