Բաժին. Բիզնես

Google-ը 15 մլրդ դոլար կվճարի Apple-ին` նախորոշված որոնման համակարգի դիրքը պահպանելու համար

Bernstein վերլուծական գործակալության վերլուծաբան Թոնի Սակոնագին հայտարարել է, որ այս տարի Google-ը Apple-ին կվճարի 15 մլրդ դոլար՝ նախորոշված որոնման համակարգի դիրքը պահպանելու համար։ Հատկանշական է, որ վերջին տարվա ընթացքում վճարվելիք գումարի չափն աճել է 50%-ով, անցյալ տարի Google-ը Apple-ին վճարել է 10 մլրդ դոլար։

Նման դիրքի պահպանումը կարևորվում է նրանով, որ Apple-ի Safari բրաուզերի մասնաբաժինը գլոբալ շուկայում 15% է։ Նշվում է, որ առաջիկա տարում գումարի չափը կարող է աճել մինչև 18-20 մլրդ դոլարի։

Share