Բաժին. Բիզնես

iPhone 13-ը հավանաբար կներկայացվի սեպտեմբերի 14-ին

Համացանցում մի շարք աղբյուրներ պնդում են, որ հայտնի է դարձել Apple-ի iPhone սմարթֆոնի հերթական մոդելի ներկայացման ժամկետը։

2020թ.-ին, կորոնավիրուսի համավարակի պատճառով, iPhone-ի հերթական մոդելի ներկայացումը ավանդական սեպտեմբեր ամսից շեղվեց, ինչը տեղի չի ունենա այս տարի։ Տարածվող լուրերի համաձայն iPhone 13-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին։ Միջոցառման ընթացքում նաև կներկայացվի Apple Watch-երի հերթական մոդելը՝ Apple Watch Series 7:

Apple-ի նորագույն մոդելները վաճառքում հավանաբար կհայտնվեն սեպտեմբերի 24-ից։

Ինչ կայանում է նորամուծություններին, ապա սպասվում է, որ սմարթֆոնը զինված կլինի նոր պրոցեսորով, իսկ տեսախցիկի աշխատանքն ավելի կատարելագործված կլինի։

Share