Ակբա բանկը Մազմանյան փողոց 1 հասցեում գործարկել է 63-րդ՝ «Գարաժ մոլ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:
«Մեր հաճախորդներին ու գործընկերներին ավելի մոտ և հասանելի լինելու նպատակով մենք շարունակում ենք զարգացնել Ակբա բանկի մասնաճյուղային ցանցը: «Գարաժ մոլ»-ը Երևանում բանկի 19-րդն մասնաճյուղն է, իսկ ամբողջ ցանցում՝ 63-րդը: Մենք միտված ենք աշխատել միմիայն առաջ տրամաբանությամբ և ինչպես միշտ կկատարենք առավելագույնը՝ մեր հաճախորդներին բանկային բարձրակարգ ծառայություններ տրամադրելու նպատակով»,- իր խոսքում նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Բացման կապակցությամբ «Գարաժ մոլ» մասնաճյուղում մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ հատուկ պայմաններ կգործեն հետևյալ ծառայությունների համար.
Բանկի «Գարաժ մոլ» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:30-16:30):
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: