Բիզնես

ՀայՓոստը գործարկում է փոստատարների միջոցով կոմունալ վճարների ընդունման ծառայությունը

ՀայՓոստը գործարկում է նոր ծառայություն, որը հնարավորություն է տալիս հաճախորդի տանը կանխիկ գումարով կատարել կոմունալ վճարումներ: Ծառայության համար հավելյալ գումար չի գանձվում:

Փոստատարների միջոցով կոմունալ վճարների ընդունման ծառայությունը կմատուցվի ՀՀ ամբողջ տարածքում, պլանշետների միջոցով: Փոստատարը, այցելելով հաճախորդի բնակարան, օրինակ՝ կենսաթոշակ, նպաստ վճարելու կամ նամակը հանձնելու, միաժամանակ կառաջարկինաև կոմունալ վճարների ընդունում:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «ՀայՓոստը սկսում է մատուցել նոր ծառայություն, որով մեր հաճախորդների համար առավելագույնս կապահովենք հասանելիություն և հարմարավետություն: Մեր փոստատարներն այժմ պլանշետներով կայցելեն բնակարաններ, և ՀայՓոստի հաճախորդները, գտնվելով իրենց  բնակարաններում, առանց լրացուցիչ այլ վճարների կարող են կատարել կոմունալ վճարումները»:

Հաճախորդի ցանկության դեպքում փոստատարը տպում և տրամադրում է բաժանորդի պարտքի վերաբերյալ հաշվետվությունը, այնուհետև, հաճախորդի համաձայնությամբ գանձում վճարումը՝ տրամադրելով անդորրագիր:

Share