Բիզնես

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է սեփական տիեզերական ընկերություն ստեղծելու մասին

Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել Է սեփական Privateer Space տիեզերական ընկերությունն ստեղծելու մասին:

«Privateer Space ընկերությունը գործարկվում Է»,- Վոզնյակը գրել Է Twitter-ում՝ ընկերության վերաբերյալ տեսանյութին կից թվիթ հրապարակելով:

YouTube-ի Էջում, որտեղ հրապարակվել Է տեսանյութը, ասվում Է, որ Privateer Space-ը հիմնվել Է Վոզնյակի ու ամերիկացի ինժեներ եւ Ripcord ռոբոտատեխնիկական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքս Ֆիլդինգի կողմից: Վոզնյակը խոստանում Է, որ իր ընկերությունը նման չի լինելու մյուսներին:

Նշվում Է, որ Privateer Space-ի պլանների մասին տեղեկատվությունը կներկայացնեն տեխնոլոգիական խորհրդաժողովում, որը, ինչպես սպասվում Է, տեղի կունենա սեպտեմբերի 14-ից մինչեւ 17-ը Հավայներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share