Բիզնես

ՀայՓոստը և Երևանի քաղաքապետարանը հայտարարում են նոր համագործակցության մեկնարկի մասին

ՀայՓոստը և Երևանի քաղաքապետարանը սկսել են նոր համագործակցություն, որով նախատեսվում է մայրաքաղաքի բնակիչների համար առաջարկել նոր ծառայություն: Այն հնարավորություն է տալիս հաճախորդներին ավելի հարմար և հասանելի եղանակով ՀայՓոստի փոստային բաժանմունքում տեղեկանալ հողի հարկի, գույքահարկի և աղբահանության վճարների բոլոր տարիների պարտքերի վերաբերյալ և կատարել վճարում:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «ՀայՓոստը մշտապես փորձում է լուծել հաճախորդների մեծ ու փոքր խնդիրները: Համագործակցության այս ծրագրով մայրաքաղաքի բնակիչները, փոստային բաժանմունք գալով, կարող են իրականացնել հնարավորինս շատ գործարքներ, այդ թվում նաև հողի հարկի, գույքահարկի և աղբահանության վճարումները»։

Ի դեպ, մինչև 1000 դրամ աղբահանության վճարների համար միջնորդավճար չի գանձվելու:

 

Share