Բաժին. Բիզնես

BUSUU լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

ՎիվաՄՏՍը առաջարկում է «BUSUU» հավելվածի պրեմիում բաժանորդագրություն՝ հատուկ իր բաժանորդների համար: «BUSUU»-ն լեզուների ուսուցման ամենամեծ համայնքներից է, որը մինչև 12 լեզուների դասընթացների մասնակցության հնարավորություն է ընձեռում բջջային և վեբ հարթակներում:

Ծառայությունն առաջարկում է.

  • 3 օր՝ փորձնական օգտագործման համար
  • բաժանորդագրության ժամկետի ընտրություն՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր)
  • 12 լեզուների դասընթացներ՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, չինարեն, ռուսերեն, ճապոներեն, արաբերեն, թուրքերեն և լեհերեն,
  • «Պրեմիում» բաժանորդագրություն՝ հավելվածի բոլոր հնարավորություններից օգտվելու համար,
  • Հնարավորություն հետադարձ կապ ստանալ լեզվի կրող օգտատերերից,
  • «Պրեմիում» բաժանորդագրության հատուկ գին՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար:

Ինչպե՞ս բաժանորդագրվել

Ծառայությանը բաժանորդագրվել կարելի է.

  • http://busuu.mts.am պորտալի միջոցով՝ սեղմելով «Բաժանորդագրվել» կոճակը,
  • 2878 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն. 1 օրով բաժանորդագրվելու համար՝ «Start1», 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ «Start7», 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ «Start30». և հետևելով պատասխան նամակով ստացված հղմանը:

Ինչպե՞ս օգտվել ծառայությունից

Ծառայությունը հասանելի է ինչպես վեբ հարթակում՝ http://busuu.mts.am , այնպես էլ՝ հավելվածի միջոցով, որը հասանելի է թե՛ Android և թե՛ iOS օպերացիոն համակարգերով գործող բջջային սարքերի համար:

Ծառայության գինը

  • 1 օրով բաժանորդագրվելու դեպքում՝ 75 Դ
  • 1 շաբաթով բաժանորդագրվելու դեպքում ՝ 500 Դ
  • 1 ամսով/30 օրով  բաժանորդագրվելու դեպքում ՝ 1950 Դ

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս,  SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am.

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share