Բաժին. Բիզնես

Գործարկվել է Ռոստելեկոմի պաշտոնական կայքի նոր դիզայնով տարբերակը

«Ռոստելեկոմ» ընկերությունը հանրությանն է ներկայացնում նոր և օգտագործման համար առավել մատչելի վեբ կայքը՝ www.rostelecom.am : Ընկերության մասնագետներն արել են հնարավոր ամեն բան, որպեսզի կայքը լինի գեղեցիկ դիզայնով և հարմարավետ ինտերֆեյսով:

Նոր կայքում ընկերության կողմից մատուցվող ծառայությունները դասակարգված են ըստ բաժինների՝ ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար: Կայքում կարելի է ծանոթանալ ընկերության հատուկ առաջարկներին, մատուցվող ծառայությունների ողջ կազմին, նորություններին:

Այժմ ընկերության նոր կայքի միջոցով բնակիչները կարող են շատ ավելի արագ կերպով առցանց միանալ ընկերության ծառայություններին` սեղմելով «Միանալ Հիմա» կոճակին:
Ինչպես նաև գործող բաժանորդները, առանց տանից դուրս գալու, կարող են օգտվել վճարման առավել հարմար և ճկուն տարբերակներից՝ մատուցվող ծառայությունների դիմաց վճարելով անմիջապես ընկերության կայքից:

Կայքի նորություններ բաժինը պարբերաբար թարմացվում է՝ և այցելուներին ներկայացնում ընկերության կողմից իրականացվող գործունեության, հատուկ առաջարկների, կատարվող պրոֆիլակտիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:

Առանձին հատվածում ներկայացված է ընկերության վաճառքի և սպասարկման սրահների վերաբերյալ տեղեկատվություն՝ սպասարկման քարտեզի տեսքով, ինչպես նաև հետադարձ կապի հնարավորություն՝ որակի վերահսկման նպատակով:

Կայքի նոր դիզայնին ծանոթանալու և մանրամասն տեղեկատվության համար այցելեք rostelecom.am

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rostelecom.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Share