Բաժին. Բիզնես

Բացվել է «ՊանԱրմենիան Էքսպո-2021» 12-րդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդես-ֆորումը

Երևանում հոկտեմբերի 8-ին YerevanExpo ցուցահանդեսային համալիրում կայացել է «ՊանԱրմենիան Էքսպո-2021» 12-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումի բացման արարողությանը։

Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 120 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իրանից և այլ երկրներից։ Էքսպոյի նպատակն է բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժը, նպաստել հայրենական արտադրանքի ճանաչելիության և պահանջարկի բարձրացմանն ու արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի և արտերկրների միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն նաև B2B հանդիպումներ։

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են՝ առողջապահություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, ավտոմոբիլային արդյունաբերություն, բեռնափոխադրումներ, խնամքի միջոցներ, կաշվե արդյունաբերություն, ծառայություններ, տեքստիլ, տեխնիկա (կենցաղային, շինարարական), ոսկերչություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և կահույք։

Share