Բաժին. Բիզնես

Interbrand. Աշխարհի ամենաթանկ բրենդները 2021

Առաջին հորիզոնականում Apple-ն է։ Անցյալ տարվա համեմատ բրենդի արժեքն աճել է 26%-ով և կազմել 408.25 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում Amazon-ն է՝ 249.25 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ արձանագրվել է աճ 24%-ով։ Եռյակը եզրափակում է Microsoft-ը՝ 210.19 մլրդ դոլար, արձանագրվել է աճ 27%-ով։

Google-ը չորրորդն է՝ 196.81 մլրդ դոլար, արձանագրվել է աճ 19%-ով։ Հինգերորդ հորիզոնականում Samsung-ն է։ Բրենդի արժեքը 74.63 մլրդ դոլար է։ Անցյալ տարվա համեմատ արձանագրվել է աճ 20%-ով։ Coca-Cola-ն վեցերորդն է՝ 57.49 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ արձանագրվել է աճ 1%-ով։ Toyota-ն յոթերորդն է՝ 54.11 մլրդ դոլար։ Անցյալ տարվա համեմատ բրենդի արժեքն աճել է 5%-ով։

Mercedes-Benz-ն ութերորդն է՝ 50.87 մլրդ դոլար։ Անցյալ տարվա համեմատ արձանագրվել է աճ 3%-ով։ McDonald’s-ն իններորդն է՝ 45.86 մլրդ դոլար։ Արձանագրվել է աճ 7%-ով։ Տասնյակը եզրափակում է Disney-ը՝ 44.18 մլրդ դոլար, արձանագրվել է 8% աճ։

Տարվա ընթացքում ամենամեծ աճ են արձանագրել հետևյալ բրենդները. Tesla` 184%, Salesforce` 37%, Spotify` 52%, Adobe` 36%, Paypal` +36%, Microsoft` 27%, Apple` +26%, Nintendo` 26%, Mastercard` 17%, Amazon` 24%, Nike` 24%, Zoom` 24%:

2021թ. ցուցակում միայն մեկ նոր բրենդ կա՝ Sephora` 4.6 մլրդ դոլար, այն 100-րդ հորիզոնականում է։

Share