Բիզնես

Դոնալդ Թրամփն ազդարարել է TRUTH Social սեփական սոցցանցի գործարկման մասին

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին հայտարարել է TRUTH Social սեփական սոցիալական ցանցի առաջիկա գործարկման մասին: Այդ մասին հաղորդել է The Hill-ը:

«Ես ստեղծել եմ TRUTH Social-ը եւ TMTG-ը (Trump Media & Technology Group) Մեծ տեխնոլոգիաների բռնապետությանը դիմակայելու համար: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «Թալիբան»-ը հսկայական ներկայություն ունի Twitter-ում, բայց ձեր սիրելի նախագահին հարկադրել են լռել: Դա անընդունելի է»,-ասվում է Թրամփի հայտարարության մեջ, որը մեջբերում է թերթը:

Նա ուրախություն է հայտնել, որ շուտով կկարողանա «ճշմարտությունը հրապարակել TRUTH սոցիալական ցանցում»: «TRUTH-ը հիմնված է բոլորին ձայն տալու առաքելությամբ: Ես ուրախ եմ, որ շուտով կսկսեմ իր մտքերը կիսել սոցիալական արդարության մասին եւ կպայքարեմ Մեծ տեխնոլոգիաների դեմ: Բոլորը հարցնում են ինձ՝ ինչո՞ւ ոչ ոք չի դիմակայում Մեծ տեխնոլոիաներին: Դե ինչ, շուտով»,-հավելել է Թրամփը:

2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած անկարգություններից հետո բազմաթիվ սոցիալական ցանցեր, ներառյալ Twitter-ը եւ Facebook-ը, արգելափակել են Թրամփի օգտահաշիվները: Ավելի ուշ նա արդեն բացել է սեփական առցանց-նախագիծը, իսկ նրա նախկին աշխատակիցները հուլիսի 1-ին գործարկել են GETTR սոցիալական ցանցը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share