Բիզնես

Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն` մեկ հարկի ներքո

2018թ  A1 Group-ը  Շենգավիթում Բիզնես կենտրոն հիմնեց, որտեղ մեկ հարկի ներքո հավաքվեցին ՏՏ, մարքեթինգային, հաշվապահական, այլ ոլորտներում գործող կազմակերպություններ:

«Շենքը բավականին հետաքրքիր ճարտարապետական կառույց է, որը վերակառուցման կարիք ուներ: Հաշվի առնելով բիզնես տարածքների նկատմամբ աճող հետաքրքրությունը, գաղափար առաջացավ վերակառուցել այն եւ դարձնել Բիզնես կենտրոն, ինչը եւ իրականացրեցինք Կոնվերս Բանկի հետ: Բանկի հետ համագործակցության արդյունքում ստացանք այսպիսի գեղեցիկ կառույց»,-ասում է  A1 Group-ի ներկայացուցիչ Աշոտ Գրիգորյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանում  բիզնես տարածքների նկատմամբ պահանջարկը սկսել է աճել: Ընկերությունը մտադիր է եւս մեկ Բիզնես կենտրոն հիմնել:

«Քանի որ մեծ նախագծերի իրականացումը սեփական միջոցներով բավականին բարդ  է, բոլոր ընկերությունները դիմում են վարկային միջոցների:  Նախագիծը մենք նախատեսում ենք իրականացնել Կոնվերս Բանկի հետ համատեղ՝ հաշվի առնելով առկա հաջողված ծրագրերը»,- ասում է Աշոտ Գրիգորյանը:

Կոնվերս Բանկի ՓՄՁ վարկավորման պրոդուկտների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է Բանկի պաշտոնական կայքում՝ www.conversebank.am

Բանկը ՓՄՁ վարկավորում է իրականացնում նաեւ առցանց հարթակում՝ https://www.conversebank.am/hy/smeconversebank/

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Share