Բիզնես

Formula VC վենչուրային ֆոնդի պաշտոնական բացումը

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Formula VC (Ֆորմուլա ՎիՍի) վենչուրային ֆոնդի պաշտոնական բացումը։ 

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, ԲՏԱ Նախարարի տեղակալը և տեխնոլոգիական համայնքի նշանավոր ներկայացուցիչները։

Միջոցառման բացման խոսքը տրվեց ֆոնդի գործընկեր Գրիգոր Հովհաննիսյանին, ով ներկայացրեց ֆոնդի ստեղծման պատմությունը։ Այնուհետև ֆոնդի մյուս գործընկեր Կարեն Վարդանյանը խոսեց վենչուրային ֆոնդի կառուցվածքի և հեռանկարների մասին։ Ողջույնի խոսքով հանդես եկան նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

«Վենչուրային կապիտալի մասին խոսելիս՝ ֆինանսական արդյունքներին զուգահեռ, անհրաժեշտ է նշել նաև ազդեցության մասին, քանի որ այն խթան է հանդիսանում նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի համար։ Նպաստելով գիտությունից բիզնես տեխնոլոգիական տրանսֆերի արագացմանը, առաջանցիկ նորարարությունը նպաստում է տնտեսության մոդեռնիզացիային, իսկ վերազինված տնտեսությունը բարձրացնում է ռեսուրսների բաշխման արդյունավետությունը և բերում ավելի բարեկեցիկ կենսակերպ։ 

Ոչ բոլորը կարող են սկսել ստարտափ և ոչ բոլորը կարող են աշխատել իրենց նախընտրած ստարտափների հետ, և հենց վենչուրային կապիտալն է տալիս հնարավորություն դառնալ ստարտափի մաս (թեկուզև անուղղակի), կիսել ռիսկերն ու հաջողությունը, սովորել և աճել։

Ունենալով Հայաստանը որպես նորարարական հանգույցի տեսիլ, մեր առաքելությունն է զարգացման վաղ փուլերում օգնել ստարտափներին դառնալ գլոբալ բիզնեսներ իրենց ոլորտներում», նշում է ֆոնդի գործընկեր Կարեն Վարդանյանը։

Ֆոնդի մյուս գործընկեր Գրիգոր Հովհաննիսյանը նշում է. «Հաշվի առնելով, որ նոր մեծ հնարավորությունները դառնում են ավելի տարածված, մենք որոշեցինք սկսել Formula VC-ն` ընդլայնելու հնարավորությունները ինչպես սկսնակ գործարարների, այնպես էլ ներդրողների համար, և օգտվելու մեր տնտեսության արագ աճող ոլորտից»։

Share