Բիզնես

Ամերիաբանկը վերջին եռամսյակի ֆինանսական ցուցանիշներով բանկային համակարգի առաջատարն է

Ամերիաբանկը ձգտում է պահպանել և ամրապնդել առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում: Ինը ամսվա ցուցանիշներով բանկն առաջատար է գրեթե բոլոր ֆինանսական հիմնական ցուցանիշներով: Բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ներկայացնում է բանկի ֆինանսական ցուցանիշները:

Այսպիսով, երրորդ եռամսյակի արդյունքներով՝ Ամերիաբանկը շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը հիմնական ցուցանիշների գծով: Մասնավորապես, ակտիվները եռամսյակային կտրվածքով կազմում են 1,079 միլիարդ դրամ, պարտավորութունները՝ 955 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 660 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունները՝ 672 միլիարդ դրամ, զուտ շահույթը՝ 14 միլիարդ դրամ: Վերոնշյալ ցուցանիշներով Ամերիաբանկն առաջինն է տեղական բանկային շուկայում: Բանկը երկրորդն է միայն կանոնադրական կապիտալի գծով, որը կազմում է 54 միլիարդ դրամ:

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի տվյալներով՝ Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատուն է բանկային համակարգում: Ամերիաբանկն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել 7,13 միլիարդ դրամի հարկ՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ:

Ըստ հարկային ծառայության հրապարակած ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի՝ Ամերիաբանկն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում 15-րդ խոշոր հարկատուն է:

Share