Բիզնես

Մի հաջողության պատմություն. Խելացի  անասնագոմ

Կոնվերս Բանկի աջակցությամբ մի քանի տարի առաջ Արարատի մարզում Խելացի անասնագոմ հիմնվեց: Քանի որ անասնապահության այս եղանակին ծանոթ չէին, սեփականատերերը որոշել էին սկսել փոքր անասնագոմից: 

Այսօր այդ մտավախությունների մասին սեփականատեր Գեւորգ Անանյանը ժպիտով է հիշում:

«Բարձր առաստաղ, օդափոխություն, մաքրություն եւ սանիտարական պայմանների պահպանում՝ ահա խելացի անասնագոմի հիմնական տարբերությունները»,-ասում է նա:

Մթերված կաթը այսօր վաճառում է վերամշակողներին: Սեփականատերերը ծրագիր ունեն մեծացնել անասնագլխաքանակը եւ կաթի վերամշակման արտադրամաս հիմնել:

«Այսօր արդեն նոր անասնագոմ ենք կառուցում մեզ մոտ ծնված տոհմային հորթերի համար: Եվ այս անգամ եւս՝ Կոնվերս Բանկի հետ: Հետագա զարգացումը, նոր արտադրության հիմնումը եւս Բանկի հետ համատեղ ենք մտադիր իրականացնել: Հարմարավետ է այն կառույցի հետ համագործակցությունը, որը ոչ միայն ֆինանսավորում, այլեւ ուղղորդում է, օգնում, որ ճիշտ ճանապարհ անցնես»,- եզրափակում է խոսքը Գեւորգ Անանյանը:

Նախագիծը ֆինանսավորվել է Կոնվերս բանկի կողմից՝ Գերմանահայկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում:

ԳՀՀ հետ գործակցությամբ եւս մեկ նախագծի՝ ինտենսիվ այգիների հիմնման մասին նյութը՝ https://www.youtube.com/watch?v=0hM3ObKrVnw&t=60s

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Share