Բիզնես

Մեկ տարի առաջ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ձևավորվեց լիովին հայկական օպերատոր՝ Team Telecom Armenia-ն

Նախորդ տարվա հոկտեմբերի 29-ին նորաստեղծ «Թիմ» ընկերությանը անցավ «Վեոն Արմենիա» ընկերությունը: Այսպիսով, ընկերությունը տարիներ անց նորից դարձավ հայկական և վերանվանվեց «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ:

«Այս մեկ տարվա ընթացքում մեր թիմը կատարել է մեծ աշխատանք, բավականին բարդ աշխատանք, քանի որ երկու ընկերությունների միացումը, տարբեր աշխատելաոճերի և մարդկանց միավորումը բավականին ծանր աշխատանք է: Ես կարծում եմ, որ մենք այսօր կարող ենք նշել, որ մեկ տարվա ընթաքում մենք արդեն ունենք մեծ ձեռքբերում. մեր թիմերը միավորվել են և մեկ թիմ են արդեն: Բացի այն, որ մենք ամբողջությամբ վերազինելու ենք թե օպտիկական ցանցը, թե մոբայլ ցանցը, մենք զուգահեռ նաև թվային ծառայություններ ենք ներկայացնելու, որոնք ունենալու են իրենց ունիկալությունը», – ասում է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«Տելեկոմ Արմենիա»-ն գործարքից հետո անմիջապես սկսեց ներդրումային խոշոր ծրագիր, որի նպատակն էր Հայաստանում ստեղծել հեռահաղորդակցության նոր ենթակառուցվածք, նոր սերնդի ցանց՝ հիմնված գերժամանակակից օպտիկամանրաթելային կապուղիների վրա:

Այս ամենին անմասն չմնացին նաև մարզերը: Սկսվեց մարզային ենթակառուցվածքների վերազինումը, մասնավորապես, Գնդեվազ համայնքի դեռևս անալոգային կապուղիները միացան նոր սերնդի ցանցին

«Տեխնոլոգիական տեսանկյունից դա թռիչք էր՝ ինչպես դայլափից անցանք օպտիկամանրաթելային ցանցին: Այս պահին էլ շինարարությունը կատարվում է Քաջարանում, Հրազդանում, Ջերմուկում: Այս տարի այդ բնակիչներն էլ ամբողջությամբ հնարավորություն կունենան օգտվել նման ցանցից: Իսկ 2022-2023 թվականներին մի շարք այլ քաղաքներ և Երևանը գրեթե ամբողջությամբ պատված կլինեն օպտիկամանրաթելային ցանցով», – «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը երաշխավորում է՝ թիմը ջանք չի խնայում բաժանորդներին որակյալ ու մատչելի ծառայություններ մատուցելու հարցում: Իսկ ինչ վերաբերում է ապրանքանիշի անվանմանն, ապա թիմային ահռելի աշխատանքի արդյունքում ձևավորված հայկական բրենդը հանդես կգա «Team Telecom Armenia» անվամբ:

Share