Բիզնես

Այս պահին աշխարհի ամենահարուստ մարդը Իլոն Մասկն է. Նրա կարողությունը գերազանցել է 300 միլիարդ դոլարը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը «Ֆորբսի» վարկածով գերազանցել է 300 միլիարդ դոլարը: Ըստ Ֆորբսի՝ Մասկի կարողությունը տվյալ պահին կազմում է 302,4 մլրդ ԱՄՆ դոլար:

Մասկի կարողությունն ավելացել է Tesla-ի բաժնետոմսերի թանկացման հաշվին: Մինչ այդ Մասկի կարողությունը կազմում էր 257,6 մլրդ դոլար: Դա «Ֆորբսի» հաշվարկներով ամենաբարձր ցուցանիշն էր 1982 թվականից ի վեր:

Դրանից առաջ Ֆորբսի ցուցակում 1-ին տեղը զբաղեցրել է Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 212 մլրդ դոլարով:

Share