Բիզնես

Ամունդի-Ակբա-ն ներկայացրել է իր կողմից կառավարվող ֆոնդերի եկամտաբերությունը

Ամունդի-Ակբա-ն ներկայացրել է իր կողմից կառավարվող ֆոնդերի եկամտաբերությունը:

Ֆոնդերի՝ ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը, 30/09/2021թ. դրությամբ կազմել է.

  • Հավասարակշռված ֆոնդ՝ 9.0%
  • Պահպանողական ֆոնդ՝ 8.7%
  • Կայուն եկամտային ֆոնդ՝ 8.0%

Չնայած, որ 2021 թվականի 3-րդ եռամսյակում կուտակային կենսաթոշակային ֆոնդերն արձանագրել են բացասական եկամտաբերություն՝ պայմանավորված հիմնականում․

  • ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի արժևորմամբ,
  • ՀՀ պետական պարտատոմսերի գների նվազմամբ, որն էլ, իր հերթին, պայմանավորված էր տնտեսությունում արձանագրված գնաճի բարձր մակարդակով։

Ամունդի-Ակբա-ի կառավարման ներքո եղած 220 միլիարդ դրամ ակտիվի 42 միլիարդը կամ շուրջ 20%-ը գոյացել է հաշվետու ժամանակվա դրությամբ կատարված ներդրումների ապահոված եկամտաբերության արդյունքում։ Սա նշանակում է, որ պետք չէ կենտրոնանալ եկամտաբերության կարճաժամկետ ցուցանիշների վրա, քանի որ հաճախ դրանց հետևում է եկամտաբերության արագ վերականգնման ժամանակահատվածը, ինչի մասին է վկայում հայաստանյան կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ավելի քան 7 տարվա պատմությունը։

Ամունդի-Ակբա-ի կողմից կառավարվող ֆոնդերի ներդրումներին ու եկամտաբերությանն առավել մանրամասն ծանոթացեք այստեղ:

Ամունդի-ԱԿԲԱ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Share