Բաժին. Բիզնես

ՀայՓոստը երկու անգամ ավելացնում է փոստի առաքման ուղղությունները

ՀայՓոստը սկսել է խոշոր ավիափոխադրողեր Էյր Ֆրանսի և Լուֆթհանզայի հետ համագործակցություն, որը հնարավորություն է տվել ավելացնել առաքման ուղղությունները գրեթե երկու անգամ: Հասանելի 67 ուղղությունների փոխարեն ՀայՓոստի հաճախորդներն այժմ կարող են ծանրոցներ և փաթեթներ ուղարկել դեպի 124 երկիր:

Խոշոր ավիափոխադրողների հետ նոր համագործակցությունով նաև արագացել է փոստփոխանակման գործընթացը: Օրինակ՝ դեպի Միացյալ Նահանգներ ուղարկվող առաքանիների առաքման մաքսիմալ տևողությունը նվազել է մոտ 5 անգամ, իսկ դեպի Եվրոպական երկրներ առաքվող առաքանիների ժամկետները նվազել են մոտ 30%-ով:

Ինչպես նշում է  ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, – «Մենք մշտապես համագործակցության նոր հորիզոններ ենք ստեղծում, որոնք թույլ են տալիս ավելի բարելավել ծառայությունները և աշխարհը դարձնել ավելի մոտ և հասանելի: ՀայՓոստի հաճախորդներն այժմ դեպի 124 երկիր կարող են ծանրոցներ ուղարկել իրենց հարազատներին, բարեկամներին և ստանալ դրանք էլ ավելի արագ»:

ՀայՓոստի Միջազգային փոստի բաժնի ղեկավար Յուրի Հայրապետյանը նշում է,- «Համագործակցության համար շնորհակալ ենք Էյր Ֆրանս և Լուֆթհանզա խոշոր ավիափոխադրողների մեր գործընկերներին: Նրանց պատրաստակամության շնորհիվ մենք կարողացանք գրեթե երկու անգամ  ավելացնել առաքման ուղղությունները: Այժմ մեր հաճախորդները կարող են առաքանիներ ուղարկել ավելի հեռավոր երկրներ»:

ՀայՓոստ ընկերությունը, իր նոր կարգախոսի համաձայն, ապահովում է կապը ցանկացած կետում,  դարձնում առաքանիների ուղարկման և ստացման գործընթացը ավելի  հասանելի, որոնց շնորհիվ աշխարհն ավելի մոտ է դառնում ՀայՓոստի հաճախորդների համար:

Share