Բաժին. Բիզնես

Նյու Յորքի աճուրդում Վան Գոգի «Ցորենի դեզեր» նկարը վաճառվել Է 36 մլն դոլարով

Վինսենթ Վան Գոգի (1853 – 1890) նկարը, որը նացիստները զավթել Էին Ֆրանսիայի օկուպացման շրջանում, նոյեմբերի 11-ին 35,9 միլիոն դոլարով վաճառվել Է  Նյու Յորքի Christie՚s աճուրդում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդվում Է աճուրդային տան կայքում: «Ցորենի դեզեր» նկարը, որը Վան Գոգը նկարել Է 1888 թվականին, վաճառվել Է 35,885 միլիոն դոլարով, ինչը գրեթե 6 միլիոն դոլարով ավելի Է վաճառքի՝ սպասվող առավելագույն արժեքից: Վան Գոգը «Ցորենի դեզերը» նկարել Է Առլում (Ֆրանսիայի հարավ) գտնվելու ժամանակ, որը տեւել Է մեկ տարուց ավելի:

Այդ շրջանում ստեղծված որոշ նկարներ նկարիչը դասել Է իր լավագույն գործերի թվին: Վան Գոգի մահվանից հետո «Ցորենի դեզերը» ժառանգել Է նրա եղբայր Թեոն: Այնուհետեւ ստեղծագործությունը փոխել Է մի քանի տերերի, ինչից հետո հայտնվել Է նացիստների ձեռքին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի օկուպացման շրջանում: Այդ պահից նկարի գտնվելու տեղը մնացել Է անհայտ մինչեւ 1970-ական թվականների վերջը, երբ Christie՚s աճուրդային տունն այն գնել Է Միացյալ Նահագերի ընկերությունից, որն զբաղվում Է արվեստի ստեղծագործությունների վաճառքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share