Բաժին. Բիզնես

Կոնվերս բանկը ներդրել է բիզնես վարկավորման հերթական նոր պրոդուկտը

Կոնվերս Բանկը Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակում սկսել է մասնավոր հատվածի ֆինանսավորումը:

Ներդրված պրոդուկտը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև միջին կապիտալիզացիայի խոշոր կազմակերպությունների համար, որոնք գործում են գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաեւ արտահանողները: Ֆինանսավորման ներկայացված նախագծերը չպետք է  պարունակեն բնապահպանական ռիսկեր:

Վարկի առավելագույն  գումարը 1,5 մլրդ դրամ է, իսկ մարման ժամկետը մինչեւ 90 ամիս է` մայր գումարի մարման մինչեւ 30 ամիս արտոնյալ ժամանակահատվածի հնարավորությամբ:  Ուսումնասիրման եւ կանխիկացման վճարներ, տրամադրման միջնորդավճարներ սահմանված չեն:

Ֆինանսավորումը կարող է ուղղվել հիմնական միջոցների ձեռքբերմանը եւ շրջանառու միջոցների համալրմանը:

Եվրոպական ներդրումային բանկի՝ վարկավորմանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու դեպքում Կոնվերս Բանկը պատրաստակամ է հայտատուի հետ քննարկել ֆինանսավորման այլ  եղանակներ:

Պրոդուկտի պայմանները՝ https://www.conversebank.am/hy/Conversebank-EIBcorporate/

Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Share