Բիզնես

Իլոն Մասքը Tesla-ի եւս 930 միլիոն դոլար գումարի բաժնետոմսեր Է վաճառել

Tesla-ի հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը շարունակում է ընկերությունում կրճատել իր բաժինը, նոյեմբերի 15-ին նա վաճառել է եւս 930 միլիոն դոլար գումարի բաժնետոմս: Նոյեմբերի 15-ին նա վաճառել է ավելի քան 934 հազար Tesla-ի բաժնետոմս: Անցած շաբաթ Մասքը վաճառել է 6,9 միլիարդ ընդհանուր գումարի բաժնետոմս:

Այսպիսով, նոյեմբերի 8-ից, երբ նա Twitter-ում քվեարկություն է անցկացրել Tesla-ի իրեն պատկանող արժեթղթերի 10 տոկոսի վաճառքի շուրջ, նա վաճառել է արդեն 7,83 մլրդ դոլար գումարի 7,23 միլիոն արժեթուղթ: Քվեարկությանը մասնակցել է Twitter-ի մոտավորապես 3,5 միլիոն օգտատեր, որոնց շուրջ 58 տոկոսն աջակցել է արժեթղթերի վաճառքին:

Մինչեւ անցած շաբաթ Մասքին պատկանում Էր Tesla-ի բաժնետոմսերի ավելի քան 17 տոկոսը, եւ նրա բաժնի արժեքը գնահատվում Էր ավելի քան 200 միլիարդ դոլար, իսկ իր 10-տոկոսանոց փաթեթը՝ գրեթե 21 միլիարդ դոլար: Market Watch-ի գնահատումներով՝ որպեսզի 10-տոկոսանոց փաթեթն իրացվի, անհրաժեշտ Է, որպեսզի Մասքը վաճառի Tesla-ի եւս մոտավորապես 9,77 միլիոն արժեթուղթ: Tesla-ի բաժնետոմսերն ավելի քան 17 տոկոսով Էժանացել են նոյեմբերի 8-ից: Նոյեմբերի 15-ին դրանց արժեքը իջել է 1,94 տոկոսով: Ընկերության կապիտալացումը կազմում է 1,04 տրիլիոն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share