Բիզնես

Վայելիր պահը, վճարումը կսպասի. Ինեկոբանկը գործարկում է paylater ծառայությունը

Վայելիր պահը։ Վճարումը կսպասի։

Ինեկոբանկը գործարկում է PayLater ծառայությունը։

Բանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը վստահ է՝ BNPL գնումների մշակույթը Հայաստանում իր տեղը կգտնի։ Թեև սա նոր ձևաչափ է Հայաստանում, այնուամենայնիվ, աշխարհում այն պահանջված ու արդյունավետ ծառայություն է, թե հաճախորդի, թե բիզնեսի համար։

PayLater ծառայության շրջանակում Ինեկոբանկը տրամադրում է մինչև 5 միլիոն դրամ՝ հնարավորություն տալով գնումներ կատարել հիմա, վճարել հետո՝ մաս-մաս՝ 3-6 ամսվա ընթացքում՝ այն էլ առանց հավելավճարի։ Գնումներ կարող եք կատարել Ինեկոբանկի գործընկեր խանութներից և ծառայություններ մատուցող ընկերություններից։

Այսինքն, օգտվել թե խանութներից, թե էսթետիկ բժշկության, կրթության, զբոսաշրջության, ավտոսպասարկման և այլ ոլորտներ ներառող ծառայություններից։

 

Share