Բաժին. Բիզնես

Իլոն Մասքը հաստատել է, որ TESLA-ն կընդունի նաև Dogecoin, ինչից հետո թվային արժույթի գինն աճել է 25%-ով

Dogecoin կրիպտոարժույթի գինը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքը հաստատել է, որ կորպորացիան որոշակի ծառայությունների և ապրանքների համար կարող է ընդունել DOGE-ով վճարումներ։

Հայտարարությունից հետո DOGE-ի փոխարժեքն աճել է ավելի քան 25%-ով։ Այս աճն ավելի է արժեվորվում նրանով, որ այլ թվային արժույթների գներն այս շաբաթ զգալիորեն նվազել են։

Հիշեցնենք, որ նախկինում ևս TESLA-ն նպատակներ է ունեցել ընդունելու կրիպտոարժույթներ։ Ինչ-որ ժամանակ կորպորացիան մտադրություն է ունեցել ընդունել Bitcoin, սակայն մտափոխվել է։

 

Share