Բիզնես

Chanel ընկերությունը կղեկավարի Լինա Նաիրը

Պարենային ապրանքների և կենցաղային քիմիկատների արտադրության Unilever կոնցեռնի՝ անձնակազմի կառավարման հարցերով տնօրեն Լինա Նաիրը 2022 թվականի հունվարից կգլխավորի հագուստի և օծանելիքի ֆրանսիական հայտնի Chanel ընկերությունը: Այս մասին ասվում է Unilever կոնցեռնի հրապարակած հաղորդագրության մեջ:

«Անձնակազմի կառավարման տնօրեն Լինա Նաիրը որոշել է 2022 թվականի հունվարին լքել ընկերությունը, որպեսզի շարունակի կարիերան Chanel ընկերության գլխավոր տնօրենի կարգավիճակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լինա Նաիրը Chanel ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինելու է Ալեն Վերթհայմերին, ով իր եղբոր՝ Ժերար Վերթհայմերի հետ համարվում է ընկերության սեփականատերը:

Share