Բաժին. Բիզնես

FlyOne Armenia-ն դեկտեմբերի 18-ից իրականացնում է Երևան-Լիոն-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթներ

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը դեկտեմբերի 18-ից իրականացնում է Երևան-Լիոն-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: Երևան-Լիոն չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին` յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 44 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 39 եվրոյից:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկի արարողությունը։

«FLYONE ARMENIA» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրել է խորհրդանշական ժապավենն՝ ազդարարելով հայկական ավիաընկերության կողմից դեպի եվրոպական երկրներ երկար սպասված ուղիղ կանոնավոր չվերթների մեկնարկը:

Դեպի Լիոն թռիչքների մեկնարկի կապակցությամբ տված մեկնաբանությունում «FLYONE»-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշել է. «FLYONE ARMENIA»-ն դարձավ հայկական առաջին ավիաընկերությունը, որն ավելի քան մեկամյա դադարից հետո կիրականացնի թռիչքներ դեպի Եվրամիության երկիր՝ ԵՄ ավիացիոն սև ցուցակում գտնվելուց հետո: Հաշվի առնելով հայկական համայնքի մեծությունը և կարևորությունը Ֆրանսիայում` Լիոնը առանցքային ուղղություն է, ու պատահական չէ, որ հենց այս քաղաք ուղղված չվերթներով ենք մեկնարկում մեր թռիչքները դեպի Եվրոպա»:

Share