Բաժին. Բիզնես

Apple-ը մեկ վայրկյանում աշխատում է 3,000 դոլար

Համացանցում հրապարակվել է հերթական հետաքրքրաշարժ ինֆոգրաֆիկան, որտեղ ներկայացված են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները։ Ստատիստա հարթակը ներկայացրել է տվյալներ, որոնք ցուցադրում են, թե որքան հասույթ են ստանում նշված ընկերությունները մեկ վայրկյանում։

Այսպիսով, 2020թ. սեպտեմբերի 30-ից 2021թ. սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Apple կորպորացիան ամեն վայրկյան աշխատել է 3,000 դոլար։ Երկրորդը Alphabet-ն (Google) է՝ 2, 239 դոլար։ Microsoft-ը երրորդն է՝ 2,153 դոլար, Meta-ն (Facebook) չորրորդն է՝ 1,278 դոլար և Amazon-ը հինգերորդն է՝ 833 դոլար՝ մեկ վայրկյանում։

Share