Բաժին. Բիզնես

2021թ.-ին ամենաշատ հարստացած միլիարդատերերը

2021թ.-ը լավ տարի էր հարստանալու համար։ Ամերիկյան Ֆորբս պարբերականի միլիարդատերերի ցուցակում տեղ գտած 2,660 միլիարդատերից 1,800-ի կարողությունն աճել է։ 2021թ.-ի ընթացքում ամենաշատ հարստացած 10 միլիարդատիրոջ ընդհանուր կարողությունն աճել է 485 մլրդ դոլարով։ Ամենաշատ հարստացածներից 6-ը ԱՄՆ ներկայացուցիչներ են, մնացած 4-ը ներկայացնում են Հնդկաստանը, Ֆրանսիա, Հոնկոնգը և Չինաստանը։

Այսպիսով, ամենաշատն աճել է Tesla-յի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը՝ +109.8 մլրդ դոլար, մինչև 265.4 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում հնդիկ Գաուտամ Ադանին է, որի կարողությունը 81.1 մլրդ դոլար է՝ +52.5 մլրդ դոլար։ Երրորդ տեղում Google-ի համահիմնադիր Լարի Փեյջն է՝ +49.1 մլրդ դոլար, նրա կարողությունը կազմել է 126.3 մլրդ դոլար։

Չորրորդը Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնն է, նրա կարողությունն աճել է 47.5 մլրդ դոլարով և կազմել 135.7 մլրդ դոլար։ Google-ի մեկ այլ համահիմնադիր Սերգեյ Բրինը հինգերերոդն է, նրա կարողությունն աճել է 46.7 մլրդ դոլարով և կազմել 121.7 մլրդ դոլար։ LVHM սեփականատեր Բերնար Առնոյի կարողությունն աճել է 43 մլրդ դոլարով և կազմել 193.9 մլրդ դոլար, նա վեցերորդն է։

Microsoft-ի համահիմնադիր Սթիվ Բալմերը յոթերորդն է, նրա կարողությունն աճել է 32.3 մլրդ դոլարով և կազմել 107.5 մլրդ դոլար։ Tiktok-ի հիմնադիր Չժան Իմինի կարողությունն աճել է 31.7 մլրդ դոլարով և կազմել 59.4 մլրդ դոլար, նա ութերորդն է։ Հոնկոնգի ներկայացուցիչ Ռոբին Ցզենի կարողությունն աճել է 26.8 մլրդ դոլարով և կազմել 57.6 մլրդ դոլար, նա իններորդն է։ Տասնյակը եզրափակում է Microsoft-ի սեփականատեր Բիլ Գեյթսը, նրա կարողությունն աճել է 18.9 մլրդ դոլարով և կազմել 139.2 մլրդ դոլար։

Share