Բաժին. Բիզնես

ՀայՓոստը մինչև 40%-ով իջեցնում է դեպի ԱՄՆ մանր կապոցների առաքման սակագինը

ՀայՓոստը հունվարի 3-ից հատուկ ակցիայի շրջանակում մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ ուղարկվող մանր կապոցների  սակագները: Գնիջեցումը վերաբերում է հասարակ հետագծվող (tracked) առաքանիներին, որոնք ունեն առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիություն (Track and Trace):

«ՀայՓոստի և ԱՄՆ փոստի (USPS) միջև կնքված պայմանագրի և ակտիվ համագործակցության շնորհիվ՝ հունվարի 3-ից մեր հաճախորդների համար առաջարկում ենք հատուկ ակցիա. այժմ ավելի մատչելի ենք դարձնում դեպի ԱՄՆ ուղարկվող մինչև 2 կգ առաքանիների սակագները: Այս ծառայության հաջորդ առավելությունը առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիությունն է»,-  նշեց ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Հ.Գ. Հասարակ Հետագծվող առաքանին պատվիրված առաքանի չէ և ՀայՓոստը պատասխանատվություն չի կրում տվյալ առաքանու վնասվածքի, կորստի դեպքում, ինչպես նաև չի կարող հարցում իրականացնել տվյալ առաքանու մասով։

Share